02.02.2025|
10:06
«Եկամուտների պարտադիր հայտարարագրում» և «ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրում» արտահայտությունները իրականում չունեն որևէ օրենսդրական հիմք, դրանք զուտ կենցաղային բառեր են և, թերևս, միտված են պաշտոնական աղբյուրների միջոցով մեծ հաշվով քողարկելու իրական միտումը. խոսքը հենց հարկային գանձումներին անմիջականորեն միտված հաշվարկների մասին է՝ «եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր)» (ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդված)։ Հասկանալի է, որ «հարկ» բառը զուտ քաղաքագիտական տեխնոլոգիայի տեսանկյունից շահեկան չէ, բայց դրանից էությունը չի փոխվում։ Այս գրառմամբ դեռ չեմ անդրադառնում համընդհանուր վերահսկողության հեռահար նկրտումներին, ինչն էլ ավելի աղետալի երևույթ է։